Տեղեկատվական հանդիպման հրավեր

27.09.2019
Դիտումների քանակ՝ 904

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը Professional Fellows Program (PFP) ծրագրով հետաքրքրված երիտասարդ մասնագետներին հրավիրում է մասնակցելու տեղեկատվական հանդիպման, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ գրելով admin@americancouncils.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարելով 56-00-45 կամ 54-40-15 հեռախոսահամարներով:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ հղումով:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: