Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է ուսանողական մրցույթ՝ «Բիզնես-պլանի կազմում» թեմայով
Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթ` տնտեսագիտական կրթությամբ ուսանողների համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (պետական և մասնավոր) տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների/բաժինների ավարտական (վերջին) կուրսերի ուսանողները:
Մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Խնայողությունների համաշխարհային օրվա (31.հոկտեմբերի.2019թ.) շրջանակներում նախատեսվող միջոցառումների ընթացքում:
Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում: Մրցույթի պայմանների, դիմելու կարգի և վերջնաժամկետի մասին կարող եք կարդալ այստեղ:
Տեղեկատվությունը՝ Հայաստանի բանկերի միությունից