Պուլայում դասախոսելու և վերապատրաստվելու հրավեր ՀՊՏՀ աշխատակիցներին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի դասախոսությամբ հանդես գալու կամ վերապատրաստվելու վերոնշյալ բուհում:
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Ծրագրին դիմելու համար հետաքրքրված աշխատակիցները պետք է անցնեն հետևյալ հղումով և հետևեն ներկայացված ընթացակարգին՝ անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկելով կայքում նշված էլ.փոստի հասցեին: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Պուլայի համալսարանի կողմից նշված հղումով անցած և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում ուղարկած աշխատակիցների հայտերը: Ուստի խնդրում ենք հայտադիմումները չուղարկել արտաքին կապերի բաժնի էլ. փոստին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ.փոստով:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: