ՀՊՏՀ ուսանողները հրավիրվում են տնտեսական փորձարարության

22.04.2019
Դիտումների քանակ՝ 2026

ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնը ապրիլի 29-ին և 30-ին ուսանողներին հրավիրում է Բարսելոնայի Universitat Autonoma de Barcelona համալսարանի պրոֆեսորներ Բենեդիկտ Հերմանի և Ֆիլիպոս Էկզադակտիլիոսի կողմից «Համագործակցային վարքագիծը ՀՀ-ում» թեմայով հետազոտության շրջանակներում տնտեսական փորձարկման:

Կիրառվելու է շվեյցարական Ցյուրիխի համալսարանի կողմից մշակված Z-tree համակարգչային ծրագիրը: Փորձը հետազոտական ծրագրի մի մասն է կազմում, որի նպատակն է ուսումնասիրել մարդկանց կողմից որոշումների կայացումը: Մասնակցությունը տեղի կունենա «տնտեսական խաղի» միջոցով՝ տնտեսական իրավիճակների համակարգչային մոդելավորմամբ:

Փորձարկումը տեղի կունենա ՀՊՏՀ համակարգչային սրահի 39 լսարանում (գրադարանի մասնաշենք, 3-րդ հարկ), կտևի 1 ժամ:

Անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն: