«Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացի հրավեր
«Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացին կարող են մասնակցել ՀՀ առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և դրանց ստորաբաժանումների ղեկավարները, ավագ բուժաշխատողները և բժշկական կազմակերպությունների ոչ բժիշկ ղեկավար անձնակազմը։
Դասընթացը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և շնորհում է 54 տեսական և 9 գործնական ՇՄԶ կրեդիտ։
Դասընթացը հիմնված է բացառապես միջազգային փորձի, պրակտիկ փորձառության և ՀՀ օրենսդրության համադրության վրա։ Դասընթացի յուրաքանչյուր օրվա ձեռք բերած գիտելիքի հիման վրա մասնակիցն օրվա վերջում կատարելու է խմբային կամ անհատական աշխատանք՝ կոնկրետ բժշկական հաստատության կամ նրա ստորաբաժանման օրինակով։ Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք բերած գիտելիքի հիման վրա կարողանալու են ինքնուրույն մշակել բժշկական կազմակերպության կամ դրա որևէ ստորաբաժանման զարգացման ռազմավարությունը, իրականացվող գործընթացները, կառավարել բժշկական կազմակերպության ֆինանսները, ունենալու են հնարավորություն միջազգային չափորոշիչներն ու որակի տարբեր համակարգերի ցուցիչները կիրառելու տարբեր մակարդակների կառավարման գործընթացում, ստանալու են խթան և գործիքակազմ՝ իրենց կազմակերպությունում հիմնավորված փոփոխություններ կատարելու, մշակելու մրցունակ մարքեթինգային ռազմավարություն և պացիենտակենտրոն բժշկական կենտրոնի քաղաքականություն, առաջնորդելու են այդ ռազմավարությունն ու հետևելու ճիշտ և գրագետ կատարմանը։
Ստաժի մեջ ներառվում է նաև դիմորդի՝ կլինիկական օրդինատուրայում սովորելու ժամանակահատվածը։ Դասընթացը կազմակերպվում է տնտեսագիտական մայր բուհում, վարելու են ՀՀ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները։
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ՝ ՀՊՏՀ Ազգային բժշկական պալատ
ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Մեկնարկը՝ 7 մայիսի 2021թ. Ավարտը՝ 3 հուլիսի 2021թ.
Ծրագիրն իրականացվելու է յուրաքանչյուր շաբաթ` ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 16.00-20.00-ն:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ 1. Առողջապահության կառավարում 2. Ռազմավարական կառավարումն առողջապահական կազմակերպությունում 3. Առաջադեմ կառավարում 4. Գործընթացների կառավարում 5. Ֆինանսների կառավարումն առողջապահության ոլորտում 6. Մարքեթինգի կառավարում և ՍՄՄ 7. Ներհիվանդանոցային վարակների կառավարում 8. Մարդկային ռեսուրսների կառավարում 9. Բժշկական որակ և հիվանդանոցների հավատարմագրում
ԾՐԱԳՐԻ ԼԵԶՈՒՆ՝ Հայերեն
ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ Բարձրագույն կրթություն կամ բարձրագույն բժշկական կրթություն
ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ՝ Դիմում ռեկտորի անունով Բարձրագույն կրթության կամ բարձրագույն բժշկական կրթության դիպլոմի պատճեն
Մեկ խմբում առավելագույն մասնակիցների թվաքանակը՝ 25 անձ
ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ՝ 100.000 ՀՀ դրամ
Հետադարձ կապի հեռախոսահամարն է՝ 043 007107:
Գրանցվել կարող եք այստեղ։