Դասախոսելու հնարավորություն՝ Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում

16.04.2021
Դիտումների քանակ՝ 1130

Հայաստանի պետական տնտեսագիտական և Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի (Լեհաստան) համալսարանների  միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչը կդասախոսի վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև ապրիլի 22-ը, ժամը 23։59-ը պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլ. փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։