Գդանսկի համալսարանում (Լեհաստան) դասախոսելու հրավեր

10.03.2020
Դիտումների քանակ՝ 995

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Գդանսկի համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրվածները մինչև մարտի 17-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը (խնդրում ենք հայտերը չուղարկել asue.erasmus@gmail.com հասցեին)՝ նամակի վերնագիր դաշտում նշելով “Teaching Mobility_University of Gdansk”

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV   ֆորմատով (անգլերեն)
  3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
  4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն):

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ Ձեր հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է:

Հայտի բոլոր պահանջները կատարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին: