Ցվիկաոյի համալսարանում (Գերմանիա) դասախոսելու հրավեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրվածները մինչև մարտի 17-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը (խնդրում ենք հայտերը չուղարկել asue.erasmus@gmail.com հասցեին)՝ նամակի վերնագիր դաշտում նշելով՝ "Teaching Mobility – University of Applied Sciences Zwickau"․
- անձնագրի լուսապատճենը
- ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
- անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
- մոտիվացիոն նամակ (անգլերեն)
- ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն)
- փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են «Էրազմուս+» ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ Ձեր հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է:
Հայտի բոլոր պահանջները կատարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին: