Լեհաստանում դասախոսելու հրավեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ժեշուվի համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+ ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Ժեշուվի համալսարանի (Լեհաստան) փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչը կդասախոսի վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև մայիսի 16-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից