Միջազգային փոխանակման մրցույթ՝ դասախոսների համար

12.05.2021
Դիտումների քանակ՝ 839

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Թիմիշոարայի Արևմտյան համալսարանի (Ռումինիա) միջև «Էրազմուս+ ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Թիմիշոարայի Արևմտյան համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչը կդասախոսի վերոնշյալ բուհում, բացի դրանից, հնարավորություն կստանա մասնակցելու Թիմիշոարայի Արևմտյան համալսարանի կողմից կազմակերպվող «Անձնակազմի վերապատրաստման շաբաթին»։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև մայիսի 16-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից