Վիճակագրական տնտեսագիտության վերաբերյալ առցանց սեմինարների հրավեր

30.04.2021
Դիտումների քանակ՝ 861

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը ՀՊՏՀ ուսանողներին հրավիրում է մասնակցելու վիճակագրական տնտեսագիտության վերաբերյալ առցանց սեմինարների շարքի։

Ստորև կարող եք տեսնել առցանց ուսումնական ծրագրի օրակարգը.

  • Մայիսի 20՝ «Մաթեմատիկական-վիճակագրական մեթոդները և գործիքներ տնտեսագիտական տեղեկատվության վերլուծության համար»
  • Մայիսի 27՝ «Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները՝ որպես թվային տնտեսության արդյունավետ վերլուծության գործիք»
  • Հունիսի 3՝ «Ինչպե՞ս չափել տնտեսական գործընթացների արագությունը»
  • Հունիսի 10՝ «Պաշտոնական վիճակագրության աշխարհը։ Ինչպե՞ս է ամեն ինչ կազմակերպված»
  • Հունիսի 17՝ Հանդիպում «Վիճակագրական վերլուծությունը տնտեսագիտության մեջ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ե. Սուրինովի հետ։

Սեմինարներին մասնակցությունը ՀՊՏՀ ուսանողների համար անվճար է։ Ծրագրի ավարտին տրվում է վկայական։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել այստեղ։

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը։