Կրակովի տնտեսագիտական համալսարանում դասավանդելու հնարավորություն
Հայաստանի պետական տնտեսագիտական և Կրակովի տնտեսագիտական (Լեհաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Կրակովի տնտեսագիտական համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչը կդասախոսի վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև մայիսի 6-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլ. փոստին:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից