Առցանց վեբինարի հրավեր

23.04.2020
Դիտումների քանակ՝ 1147

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ Հունաստանի Միջերկրածովյան համալսարանը (Կրետե) (The Hellenic Mediterranean University (Crete)) իր «Էրազմուս +» -ի գործընկերների հետ միասին մտադիր է կազմակերպել անվճար վեբինարային շարքեր՝ դեմ առ դեմ դասավանդումից անցում դեպի առցանց կրթության: Վեբինարները կանցկացվեն ապրիլի 27-ին, մայիսի 4-ին և մայիսի 7-ին:

Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 24-ը։

Գրանցման համար անհրաժեշտ է անցնել նշված ակտիվ հղմամբ։

Վեբինարի կառուցվածքի, հիմնական թեմաների և բանախոսների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել կից փաստաթղթում և նշված կայքէջում։