Միջազգային գիտական կոնֆերանսի մասնակցության հրավեր

17.03.2021
Դիտումների քանակ՝ 1021

Մոսկվայի տարածաշրջանային տեխնոլոգիական համալսարանը և Բելառուսի ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարանը հրավիրում են մասնակցելու IX միջազգային գիտական կոնֆերանսին։
Կոնֆերանսի թեման՝ «Ռուսական և արտասահմանյան համալսարանների միջև համագործակցության զարգացման ձևերն ու արդյունավետությունը, հեռանկարային միտումները»։
Աշխատանքային լեզուներն են ռուսերենն ու անգլերենը։
Կոնֆերանսն անցկացվելու է հեռահար։
Մասնակցությունը և գիտական հոդվածների հրապարակումը կոնֆերանսի շրջանակներում անվճար է։
Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։