«ԵԱՏՄ զարգացման հեռանկարները և խնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի հրավեր
ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի իրավունքի ֆակուլտետը և Liberum Mare ուսանողական գիտական միությունը ռուսաստանյան և արտասահմանյան բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի բարձր կուրսերի ուսանողներին և ասպիրանտներին հրավիրում են մասնակցելու երիտասարդ գիտնականների «Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները և խնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 27-28-ը, հիբրիդային ձևաչափով։
Գիտաժողովի ծրագիրը ներառում հետևյալ բաժանմունքների աշխատանքը.
- ԵԱՏՄ-ն նոր մարտահրավերների և վտանգների առաջ,
- ԵԱՏՄ անդամ երկրների ազգային օրենսդրության ներդաշնակեցում,
- Իրավական ռիսկերի հաշվառման խնդիրները ԵԱՏՄ-ում,
- ԵԱՏՄ համագործակցությունը այլ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային միավորումների, առանձին տարածաշրջանների և երկրների հետ:
Գիտաժողովի նյութերը տեղ կգտնեն հոդվածների էլեկտրոնային ժողովածուում:
Որպես զեկուցող՝ անհրաժեշտ է մինչև ապրիլի 11-ը գրանցվել այս հղումով: Ուշադրություն․ հայտադիմումին պետք է կցվեն զեկույցի թեզիսները:
Գիտաժողովին որպես ունկնդիր մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև ապրիլի 20-ը, այս հղումով, գիտաժողովի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։