Հետազոտողների փոխանակման ծրագրի հրավեր
Ժնևի համալսարանը փնտրում է հետազոտողների, ովքեր ունեն հետազոտական գերազանց հմտություններ, Մարի Սկլադովսկայա-Կյուրի անհատական կրթաթոշակին (MSCA-IF) դիմելու համար: Նշված ծրագրին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է: Դիմորդները պետք է ունենան թեկնածուի աստիճան կամ չորս տարվա աշխատանքային փորձ՝ հետազոտությունների ոլորտում (մեկ դրույք): Ծրագրի տևողությունը 12-36 ամիս է և բաց է հետազոտության և նորամուծությունների ոլորտի ցանկացած թեմատիկայի համար:
Դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու վերապատրաստման՝ MSCA-IF դիմում հայտի լրացման վերաբերյալ, հուլիսի 4-ին, Ժնևի համալսարանում:
Ժնևի համալսարանի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով:
Ժնևի համալսարանի ֆակուլտետների մասին՝ այստեղ:
Ժնևի համալսարանում հետազոտությունների մասին այստեղ:
Ծրագրի մասնակցության առաջարկը՝ այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: