Առցանց գիտաժողովի հրավեր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից
23.05.2019
Դիտումների քանակ՝ 1287
Ս.թ. հունիսի 24-28-ը կկայանա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վոլոգդայի գիտական կենտրոնի կողմից կազմակերպվող գիտական առցանց – գիտաժողով «Գիտատեխնոլոգիական տիրույթի զարգացման խնդիրներն ու հեռանկարները» խորագրով:
Գիտաժողովին մասնակցությունն անվճար է: Աշխատանքային լեզուներն են՝ ռուսերենն ու անգլերենը:
Հոդվածների և հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2019 թվականի հունիսի 17-ն է: Հավելյալ տեղեկատվության համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ conference@vscc.ac.ru.
Հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հայտարարությունից, մասնակցության հայտը հասանելի է այստեղ, իսկ հոդվածների ձևաչափին կարող եք ծանոթանալ այստեղ: