Գերմանիայի Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանում սովորելու հրավեր

15.10.2019
Դիտումների քանակ՝ 2828

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը տեղեկացնում է, որ մեր համալսարանի և Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում պրակտիկա նախատեսված չէ),
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով),
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը, ուղեկից նամակում նշում են ստացած միավորը և կցում ուղարկված գնահատակաների PDF ֆայլը:
  5. բակալավրիատի ուսանողները՝ նախորդ կիսամյակների ամփոփ կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից (հայերեն),
  6. մագիստրատուրայի ուսանողները՝ բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել “University of applied sciences Zwickau”: Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է՝ պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Գերմանիայի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Երևանում: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: