Վարշավայի տնտեսագիտության դպրոցում դասավանդելու հրավեր

03.05.2021
Դիտումների քանակ՝ 1143

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վարշավայի տնտեսագիտության դպրոցի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Վարշավայի տնտեսագիտության դպրոցի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչը կդասախոսի վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև մայիսի 7-ը, ժամը 23։59  պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլ. փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից