Կդասախոսի Էմիլ Կրոյանը. թեման՝ բիզնեսի փոփոխություն
03.05.2021
Դիտումների քանակ՝ 718
ՀՊՏՀ ուսանողների համար «Բիզնեսի փոփոխություն՝ վաճառքի և մարքեթինգի մասնագետի տրանսֆորմացիա» թեմայով կդասախոսի Targeting և ArmAdventure ընկերությունների համահիմնադիր և կոմերցիոն տնօրեն Էմիլ Կրոյանը, ով վաճառքի ոլորտում ունի 9 տարվա փորձ, վերապատրաստել է ավելի քան 130 մասնագետի:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը 10:50-ին, ՀՊՏՀ նիստերի սրահում:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը: