Վարշավայի տնտեսագիտական դպրոցում 1 շաբաթով դասավանդելու հրավեր

12.12.2019
Դիտումների քանակ՝ 1363

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վարշավայի տնտեսագիտության դպրոցի  միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում: Ծրագրով հետաքրքրվածները մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը (խնդրում ենք հայտերը չուղարկել asue.erasmus@gmail.com հասցեին)՝ նամակի վերնագիր դաշտում նշելով “Teaching Mobility – Warsaw School of Economics”

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
  3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
  4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն):

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Պատասխան հաղորդագրության միջոցով Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը:

Հայտի բոլոր պահանջները կատարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: