Բուլղարիայում դասախոսելու հրավեր

12.12.2019
Դիտումների քանակ՝ 1235

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ցենովի տնտեսագիտության

ակադեմիայի (Բուլղարիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի

պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու վերոնշյալ բուհում: Ծրագրով հետաքրքրվածները մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը (խնդրում ենք հայտերը չուղարկել asue.erasmus@gmail.com հասցեին)՝ նամակի վերնագիր դաշտում նշելով “Teaching Mobility – Tsenov Academy of Economics”

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
  3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
  4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն):

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Պատասխան հաղորդագրության միջոցով Դուք կարող եք համոզվել, որ միջազգային կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը:

Հայտի բոլոր պահանջները կատարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: