Մրցույթի հրավեր, որին կարող են դիմել հայ և ռուս գիտնականներից կազմված խմբեր

18.02.2020 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1073

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների ռուսաստան­յան հիմնադրամը հայտարարել են գիտական հետազոտությունների համա­տեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020» մրցույթ:

Մրցույթին գիտական նախագծերի հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրա­պետության և Ռուսաստանի Դաշնության գիտնականներից կազմված խմբերի կողմից: Հայաստանյան խմբում կարող է ընդգրկվել 2-ից 4 մասնակից՝ ներառյալ խմբի ղեկավարը: Հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ 2020 թ. փետրվարի 19-ից մինչև ապրիլի 15-ը, ժամը 18:00-ն ներառյալ:

Հայտին կից պահանջվող փաստաթղթերը Գիտության կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայր­ների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2020 թ. ապրիլի 27-ը ներառյալ:

Մրցույթին մասնակցության համար ռուսաստանյան կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Մրցույթին դիմելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 2-ը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ֆոնդհայթայթման բաժին ներկայացնել նախընտրելի թեման` մրցույթի շրջանակում սահմանված ձևաչափով․

  1. խնդրի դրվածքը, արդի վիճակը (մինչև 1 էջ)
  2. ծրագրի գիտական նպատակները և խնդիրները (մինչև 1 էջ),
  3. հետազոտական ծրագիրը (մինչև 5 էջ),
  4. իրականացման եղանակները (մինչև 1 էջ),
  5. առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները (մինչև 0,5 էջ),
  6. միջազգային համագործակցության նախադրյալները և նպատակահարմարու­թյունը (մինչև 1 Էջ),
  7. տվյալ ուղղությամբ խմբի ունեցած ձեռքբերումները (մինչև 1 էջ),
  8. ակնկալվող արդյունքների քանակական և որակական ցուցանիշները (հրա­պա­րա­կումներ, գիտաժողովներ և այլն), նորարարական կարողության կիրառություն (տեխ­նո­լոգիական ներդրում, ցուցադրում, փորձնական նմուշ, նախատիպ և այլն), մտա­վոր սեփականության տնօրինում (արտոնագիր, հեղինակային իրավունք և այլն), միջազգային համագործակցային կապերի ամրապնդում, համագործակցության հեռանկարներ ((մինչև 0,5 էջ)),
  9. ռուսաստանյան խմբի կողմից լուծվելիք խնդիրները (մինչև 1 էջ),
  10. օգտագործված գրականության ցանկը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ֆոնդհայթայթման մասնագետ` Տաթև Եղյանին (Tatev.yeghyan@gmail.com): Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը: