Մրցույթի հրավեր ՀՊՏՀ վարչական անձնակազմին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պորտոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ վարչական անձնակազմին հնարավորություն կտրվի նոմինացվել Պորտոյի համալսարանի փոխանակման մրցույթին մասնակցելու համար։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում` վարչական անձնակազմի ներկայացուցիչը կվերապատրաստվի վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրվածները մինչև մարտի 23-ը ժամը 11։00-ը պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Դուք կհամոզվեք, որ միջազգային կապերի բաժինը Ձեր հայտը ստացել է՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալու միջոցով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին: