«Զրույց «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ» միջոցառման հրավեր

03.10.2019
Դիտումների քանակ՝ 918

Հայաստանում Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ՀՊՏՀ ուսանողներին և դասախոսական կազմի ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու «Զրույց «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ» հանդիպմանը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-12.00-ն, Ամերիկյան համալսարանում:

Հանդիպումը կազմակերպվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Հայաստանի ամերիկայն համալսարանի ջանքերի շնորհիվ: Զրույցի ընթացքում «Ավրորա» մրցանակի հավակնորդները կխոսեն իրենց գործունեության և դրանց դրդապատճառների մասին, նաև կքննարկեն, թե ինչպիսի օգնություն է իրենց անհրաժեշտ համապատասխան համայնքներում շոշափելի փոփոխությունների հասնելու համար: Զրույցը կլինի անգլերեն լեզվով՝ հայերեն համընթաց թարգմանությամբ: Գրանցվելու համար այցելեք այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀԱՀ հաղորդակցության բաժնից: