Աշխատանքի տոնավաճառի համար հավաքագրվում են կամավորներ

04.10.2019
Դիտումների քանակ՝ 1930

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ կազմակերպվող աշխատանքի տոնավաճառի համար հավաքագրվում են կամավորներ: Աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ՀՊՏՀ բակում, ժամը 11.00-15.30-ը:

Կամավորների աջակցությունը նախատեսվում է ազատ գրաֆիկով՝ ներառելով միջոցառման նախապատրաստական աշխատանքները և բուն միջոցառման օրը։ Կամավորները տոնավաճառի ավարտից հետո կստանան հավաստագրեր։ Եթե դուք հետաքրքրված եք ընդգրկվելու տոնավաճառի նախապատրաստական աշխատանքներում որպես կամավոր, ապա կարող եք Ձեր հայտը ուղարկել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի cooperation.asue@gmail.com էլ-փոստին՝ նամակի վերնագիր դաշտում նշելով «Աշխատանքի տոնավաճառի կամավորության հայտ»։ Հայտերը կարող եք ուղարկել մինչև ս.թ. հոկտեմբերի 6-ը ներառյալ։ Աշխատանքներում ընդգրկվելու մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հիմնավորում-նամակ, թե ինչու եք ցանկանում ընդգրկվել որպես կամավոր։ Դիմում-հայտ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի դեպքում կարող եք գրել միջազգային կապերի բաժնի cooperation.asue@gmail.com էլ-փոստին։

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: