Միջբուհական աշխատաժողովի հրավեր

28.10.2019
Դիտումների քանակ՝ 1263

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը նոյեմբերի 23-24-ը կազմակերպում է «Let's talk» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողովը: Այն տեղի կունենա ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում:

Աշխատաժողովում կքննարկվեն հարցեր, ինչպիսիք են՝ ինչպես տիրապետել խոսքի ուժին, կարդալ դիմացինի ժեստերը, դադարել վախենալ հրապարակային ելույթներից, չլինել մանուպուլյացիայի զոհ:

Աշխատաժողովին կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա և հեռակա համակարգերում սովորող բոլոր ուսանողները:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ գրանցվել հետևյալ հղումով, լրացնել մասնակցության հայտը: