Մեկնարկել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019»-ի հայտերի ընդունումը
29.10.2019
Դիտումների քանակ՝ 1394
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 23-ը ներառյալ: Մրցույթի անվանակարգերին, դիմելու կարգին և այլ մանրամասների ծանոթացեք այստեղ: