Միջազգային գիտագործնական համաժողովի հրավեր
Լուգանսկի ազգային ագրարային համալսարանը գիտնականներին, գյուղատնտեսական ձեռնարկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ասպիրանտներին, շրջանավարտներին, ձեռնարկությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր հետաքրքրված են Ուկրաինայի գյուղատնտեսության ոլորտի զարգացմամբ, հրավիրում է մասնակցելու «Գյուղատնտեսական կրթություն․ անցյալը, ներկան, ապագան» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը։ ՀՊՏՀ-ն համաժողովի համակազմակերպիչն է, համաժողովին ելույթով հանդես է գալու ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, դոցենտ Ֆիրուզա Մայիլյանը։
Կոնֆերանսը նվիրված է Լուգանսկի ազգային ագրարային համալսարանի 100-ամյակին։ Այն անցկացվելու է հեռավար։ Մասնակության հղումը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ։
Աշխատանքային լեզուներն են ուկրաիներենը, անգլերենը, ռուսերենը, գերմաներենը։
Մասնակցության վերջնաժամկետն է նոյեմբերի 5-ը։
Մանրամասն տեղեկությունը հասանելի է կից փաստաթղթում։