Անվճար դասընթաց՝ ՏՏ վաճառքների ոլորտով հետաքրքրվողների համար

04.11.2021
Դիտումների քանակ՝ 1103

Hewlett Packard Enterprise ընկերությունը (HPE) հայտարարում է անվճար դասընթացների շարք` hardware վաճառքների հետ կապված։ Դասընթացների ավարտից հետո, լավագույն մասնակիցները մեծ հավանականությամբ կընդունվեն աշխատանքի ՀՀ-ում ՏՏ ինտեգրատոր առաջատար ընկերություններում։ Տեղերը խիստ սահմանափակ են:

Դասընթացների սկիզբը՝ հունվարի 10, 2022
Դասընթացների ավարտը՝ փետրվարի 5, 2022
Դասացուցակ՝ ամեն օր, բացի կիրակի օրերից, երեք շաբաթ շարունակ, ժամը 18:30 – 21:30:

Անհրաժեշտ որակավորումներ

  • Հետաքրքրություն ՏՏ և վաճառքի ոլորտներում, հետագայում ՏՏ վաճառքներում հաջող կարիերա սկսելու ցանկություն
  • բակալավրի աստիճան
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Դիմելու կարգը

Չորս շաբաթ տևողությամբ դասընթացները ներառելու են հետևյալ դասընթացները

  • Մասնագիտական շփման հմտություններ և ներկայացման արվեստը
  • Բիզնես հոգեբանության ներածություն
  • Բանակցությունների արվեստը
  • Վաճառքների արվեստը
  • Գնումների մասին օրենքը և առանձնահատկությունները
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի ընդհանուր նկարագրությունը
  • Լոգիստիկա և միջազգային պայմանագրեր՝ ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում
  • Ֆինանսներ և հարկային ներածություն
  • և այլն...

Թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականները (CV) ներկայացնել մինչև 12.12.2021. թ. էլ․ փոստի հետևյալ հասցեով՝ trainings@hpe.com.am։

Ընտրությունը կատարվելու է հարցազրույցների միջոցով, կապ հաստատվելու  է միայն հարցազրույցի հրավիրված թեկնածուների հետ:

Հայտարարությունը՝ ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնից