Օլիմպիադայի հրավեր

11.12.2020
Դիտումների քանակ՝ 826

Բելառուսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը հրավիրում է ՀՊՏՀ ներկայացուցիչներին մասնակցելու վերլուծական /անալիտիկ/ տնտեսագիտության և կանխատեսման VII Եվրասիական ուսանողական օլիմպիադային: Օլիմպիադայի նպատակներն են՝ տաղանդավոր երիտասարդների բացահայտումը և նրանց աջակցություն ցուցաբերելը, ուսանողների ստեղծարար կարողությունների զարգացումը, գիտության հանրայնացումը, ԲՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի միջակադեմիական կապերի ամրապնդումը ինչպես Բելառուսում, այնպես էլ արտերկրում: Օլիմպիադային կարող են մասնակցել բակալավրիատի բարձր կուրսերի ուսանողները: Թիմը պետք է կազմված լինի 3-4 ուսանողից և մենթորից (անհրաժեշտության դեպքում), այն պետք է ներկայացնի մեկ համալսարան կամ ֆակուլտետ: Բոլոր մանրամասները՝ տեղեկատվական նամակում, որին կարող եք ծանոթանալ այստեղ: Մասնակցությունն անվճար է: