Ի գիտություն ավարտական կուրսերի ուսանողների

11.12.2020
Դիտումների քանակ՝ 1001

Ավարտական կուրսերի սիրելի′ ուսանողներ, մոտենում է ձեր ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունների ժամանակահատվածը: Որպեսզի կարողանաք ավելի լավ պատկերացում կազմել մեր գործընկեր կազմակերպությունների մասին, կարող եք հետևել ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի նախաձեռնությանը, որի շրջանակում պարբերաբար կհրապարակվի հակիրճ տեղեկատվություն` կազմակերպությունների գործունեության հիմնական ոլորտների, ինչպես նաև առանձին կազմակերպություններում փորձառության ընտրության կարգի և ակնկալվող վերջնարդյունքների վերաբերյալ: Ցանկալի պահին անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու համար կօգտագործվի #ASUEinternship2021 հեշթեգը: Վերը նշված տեղեկատվությունը շարունակաբար կհրապարակվի ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի ֆեյսբուքյան էջում, որին կարող եք հետևել այստեղ: