Վիքիպեդիայի հոդվածների մրցույթի հրավեր
ՀՀ կենտրոնական բանկը և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Իմ ֆինանսների ամիս-2021» ծրագրի շրջանակում հայտարարում են ֆինանսատնտեսագիտական թեմաներով Վիքիպեդիայի հոդվածների մրցույթ:
Թեմաներին ծանոթանալու համար հետևեք այս հղմանը:
Մրցանակներ
Ուշադրություն. հոդվածների առկայությունը Վիքիպեդիայում պարտադիր է, այլ ձևաչափով ներկայացված հոդվածները չեն մասնակցի մրցույթին։
Վիքիպեդիայում որակյալ և ծավալուն հոդվածների հեղինակները կարժանանան մրցանակների, կմասնակցեն Վիքիպեդիայի միջազգային առցանց գիտաժողովին:
Հոդվածները գրվելու են Հայերեն Վիքիպեդիայում և հասանելի են լինելու հազարավոր ընթերցողների։ Հոդվածները տեղադրվելու են նաև www.abcfinance.am կայքում, սոցիալական կայքերի (Facebook, Twitter) համանուն էջերում:
Կարող են լինել նաև հատուկ մրցանակներ բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական կառույցների/ընկերությունների կողմից:
Ժամկետ
Մայիսի 20-31՝ Վիքիպեդիայում աշխատելու հմտությունների ձեռք բերում,
Հունիսի 1-30՝ Վիքիպեդիայի հարստացում ֆինանսատնտեսագիտական հոդվածներով։
Մասնակցություն
Քայլ 1. Մինչև մայիսի 19 լրացրեք առցանց հայտը։
Քայլ 2. Մայիսի 20-ից մայիսի 31-ը կմասնակցեք «Վիքիմեդիա Հայաստան»-ի կազմակերպած Վիքիպեդիայի խմբագրման դասընթացին: Դասընթացը կկազմակերպվի շաբաթական 3-օրյա հանդիպումներով, առցանց հարթակում։
Քայլ 3. Մինչև հունիսի 30-ը համապատասխան հոդվածներով կզարգացնեք Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը։
Ժյուրին կընտրի ամենաընդգրկուն, ամենաորակյալ հոդվածների հեղինակներին:
Հաղթողների անունները կհրապարակվեն և մրցանակները կհանձնվեն հուլիսի սկզբին՝ «Իմ ֆինանսների ամիս-2021» ծրագրի փակման արարողության ընթացքում:
Արդյունքների մասին կարող եք տեղեկանալ նաև www.abcfinance.am և wikimedia.am կայքերում:
Նախագծի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:
Հարցերի դեպքում՝
- այցելեք www.abcfinance.am կայք կամ գրեք Վիքիմեդիա Հայաստանի ֆեյսբուքյան էջին,
- գրեք մեզ consumerinfo@cba.am հասցեով կամ Facebook-յան ABCFinance.am էջին,
- զանգահարեք 010 592 697 հեռախոսահամարով:
Սիրով սպասում ենք ձեր աշխատանքներին։
ՀՀ կենտրոնական բանկ և «Վիքիմեդիա Հայաստան»
(«Վիքիմեդիա Հայաստան»՝ +37493118800)։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի կենտրոնից