Առցանց դասախոսություն ՌԻՖԱՅՆ նախագծի շրջանակում
18.05.2021
Դիտումների քանակ՝ 841
Եվրոպական միության ՌԻՖԱՅՆ (REFINE) նախագիծը թեև անցյալ տարի ավարտվել է, սակայն արդյունքները շարունակական են։ Նախագծի շրջանակում սույն թվականի մայիսի 26-ին, ժամը 12:00-ին, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի հրավերով տեղի կունենա առցանց դասախոսություն՝ «Բանկային ավանդների ապահովագրման համակարգ. համաշխարհային փորձ և պրակտիկա ԱՊՀ երկրներում» թեմայով։ Դասախոսն է նախագծի գործընկեր Կոմրատի պետական համալսարանի (Մոլդովա) դոցենտ, տ.գ.թ. Ռուսլան Բատիշևը։
Դասախոսությանը կարող եք միանալ այստեղ։
ՌԻՖԱՅՆ-ի («Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում») մասին ավելին կարող եք տեղեկանալ համալսարանի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնից:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից