Ցվիկաոյի (Գերմանիա) կիրառական գիտությունների համալսարանում վերապատրաստվելու հրավեր

10.03.2020
Դիտումների քանակ՝ 1075

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վարչական անձնակազմի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում վերապատրաստվելու վերոնշյալ բուհում:

Ծրագրով հետաքրքրվածները մինչև մարտի 17-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի erasmus.asue@gmail.com (խնդրում ենք հայտերը չուղարկել asue.erasmus@gmail.com հասցեին) էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility – University of Applied Sciences Zwickau"․

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
  3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
  4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  5. փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են «Էրազմուս+» ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:

Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Ստանալով պատասխան հաղորդագրություն՝ կհամոզվեք, որ միջազգային կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի erasmus.asue@gmail.com էլ. փոստին: