Միշկոլցի համալսարանում (Հունգարիա) վերապատրաստվելու հրավեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միշկոլցի համալսարանի (Հունգարիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վարչական անձնակազմի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում՝ վերապատրաստվելու վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրվածները մինչև մարտի 17-ը ներառյալ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի erasmusasue@gmail.com (խնդրում ենք հայտերը չուղարկել asue.erasmus@gmail.com հասցեին) էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով՝ "Teaching Mobility – University of Miskolc"․
- անձնագրի լուսապատճենը
- ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
- անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
- մոտիվացիոն նամակ (անգլերեն)
- փաստաթուղթ՝ հաշվետվությունում նշված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, եթե նախորդ տարի մասնակցել են «Էրազմուս+» ծրագրի կողմից առաջարկվող որևէ փոխանակային ծրագրի:
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:
Ստանալով պատասխան հաղորդագրություն՝ կհամոզվեք, որ միջազգային կապերի բաժինը ստացել է Ձեր հայտը:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի Erasmus.asue@gmail.com էլ. փոստին: