Աշխատանքի առաջարկ ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողներին և շրջանավարտներին

24.02.2020
Դիտումների քանակ՝ 1171

«Էվերի Դեյ» ՓԲ ընկերությանն (Jur.am) անհրաժեշտ է ենթակառուցվածքների և տրանսպորտային տնտեսության կառավարման գործընթացի պլանավորման մասնագետ։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական կուրսերի ուսանողները, համալսարանի շրջանավարտները, ովքեր ուսման ընթացքում եղել են ակտիվ և նախաձեռնող, ցուցաբերել են բարձր առաջադիմություն։ Դիմումատուները պետք է լավ տիրապետեն MS Excel ծրագրին։

Աշխատանքային փորձի առկայությունը և օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։ Մանրամասները՝ այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից: