Ինեկոբանկի ներկայացուցիչները ՀՊՏՀ ուսանողներին կներկայացնեն բանկում աշխատանքի ընդունվելու ընթացակարգը
Ինեկոբանկը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բակալավրի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողներին: Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Մարդոյանի հրավերով սույն թվականի մարտի 3-ին, ժամը 12:45-ին, ամբիոնը կհյուրընկալի «Ինեկոբանկ» ՓԲԸ տաղանդների ներգրավման և ինտեգրման ավագ մասնագետ Էլինա Ստեփանյանին և վերապատրաստումների և մասնագիտական զարգացման բաժնի ավագ մասնագետ Արփինե Բարսեղյանին, ովքեր կներկայացնեն Ինեկոբանկ ընդունվելու ընթացակարգը: Նշենք, որ այս տարի բանկը նախատեսում է նոր մասնաճյուղերի գործարկում, որում կընդգրկվեն նաև ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները:
Ծրագրի նպատակն է տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա անցնելով՝ ուսանողին ծանոթացնել բանկային միջավայրին, գործունեությանը, որը կնպաստի հետագայում ընտրել կարիերայի իր ուղին:
Ծրագիրը հնարավորություն կտա
- Անհատական պլանի միջոցով ուսուցանվել Ինեկոբանկի նորաբաց սրահում՝ «ԻնեկոԼաբ»-ում
- Ներգրավված լինել տարբեր գործընթացներում՝ ներդնելով սեփական գաղափարները
- Զարգացնել ֆինանսական ոլորտին հատուկ հմտություններ
- Ծանոթանալ Բանկի աշխատելաոճին և կորպորատիվ մշակույթին
Ինչպե՞ս մասնակցել այս ծրագրին.
Սեղմի՛ր «Դիմել» կոճակը, լրացրու՛ օնլայն ինքնակենսագրականը մինչև 15.03.2020թ., մասնակցի՛ր մրցութային փուլերին /թեստավորում, հարցազրույց/ և պրակտիկայի ավարտին ստացի՛ր հնարավորություն աշխատելու Ինեկոբանկում:
Դիտեք նաև ամբիոնից ստացված հայտարարությանն կից բանկի տեսանյութը, որում կտեսնեք նաև մեր ուսանողներին: