JTI Armenia-ն կներկայանա ՀՊՏՀ-ում

30.11.2022
Դիտումների քանակ՝ 817

Սիրելի´ ուսանողներ, ս․թ․ դեկտեմբերի 8-ին, ժամը 13։40-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում կհյուրընկալվեն JTI Armenia (Japan Tobacco International) ընկերության ներկայացուցիչներ Նորա Դավթյանը, Անահիտ Մասուրյանը և Վեներա Առաքելյանը։

Բանախոսները կներկայացնեն ընկերության հակիրճ պատմությունը և Make It Bright (Պայծառ դարձրու) ծրագիրը։ Ծրագրի հաղթողներին սպասվում են հետևյալ մրցանակները՝

  • լավագույն գաղափարի հեղինակները կանցնեն 6-ամսյա վարձատրվող պրակտիկա Japan Tobacco International գրասենյակներից որևէ մեկում, ինչպես նաև կստանան APPLE տեխնիկա,
  • երկրորդ լավագույն գաղափարի հեղինակները կստանան Լոնդոնում թրեյնինգ անցնելու հնարավորություն և APPLE տեխնիկա,
  • երրորդ լավագույն գաղափարի հեղինակներին կրթության և ինքնազարգացման համար կտրամադրվի առցանց թրեյնինգի կուրս՝ սեփական ընտրությամբ, ինչպես նաև APPLE տեխնիկա։

Կազմակերպության մասին մանրամասն տեղեկությունները՝ այստեղ։