«Ժան Մոնե նեթվորք» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում կդասախոսի Դեյվիդ Մորիսը

30.11.2022
Դիտումների քանակ՝ 488

ԵՄ ֆինանսավորմամբ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի կողմից իրականացվող «Ժան Մոնե նեթվորք» գործողության «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 5-ին, ժամը 14:10-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում կդասախոսի Բուդապեշտի Կորվինուս համալսարանի (Հունգարիա) դասախոս Դեյվիդ Մորիսը։

Դեյվիդ Մորիսը աշխարհաքաղաքականության, միջազգային տնտեսական համագործակցության և քաղաքական ռիսկերի միջազգային կարկառուն փորձագետ է: Նա ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայուն բիզնես-ցանցի փոխնախագահն է, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովին (UNESCAP): «Զարգացող նոր աշխարհակարգի ռիսկերը և հնարավորությունները» թեմայով դասախոսությունը նվիրված է լինելու Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։