Հուլիսի 13-ին դիպլոմներ կստանան հետևյալ կրթաձևերի և մասնագիտությունների շրջանավարտները
Հարգելի´ շրջանավարտներ, ուսումնական բաժնից հայտնում են, որ ս.թ. հուլիսի 13-ին իրենց ավարտական վկայականը /դիպլոմը/ կարող են ստանալ ներքոհիշյալ մասնագիտությունների բակալավրիատի հեռակա ուսուցման շրջանավարտները.
1. Ֆինանսներ
2. Բանկային գործ
Ինչպես նաև առկա մագիստրատուրայի հետևալ մասնագիտությունների շրջանավարտները.
1. Բնօգտագործման տնտեսագիտություն
2. Բանկային գործունեության կազմակերպում
3. Հանրային ֆինանսներ
4. Կորպորատիվ ֆինանսներ
5. Ապրանքագիտություն
Մյուս մասնագիտությունների մագիստրատուրայի և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների տրման վերաբերյալ ուսումնական բաժինը հավելյալ կտեղեկացնի:
Հավելենք, որ շրջանավարտներն իրենց ավարտական փաստաթղթերը կարող են ստանալ մինչև ս.թ. հուլիսի 20-ը, քանի որ ուսումնական բաժինը, ամառային արձակուրդներով պայմանավորված, փակ է լինելու ս.թ. հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը:
Հիշեցնենք, որ դիպլոմները ստանալու համար հարկավոր է անձնագրով մոտենալ ուսումնական բաժին՝ ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 322 սենյակ: