Հայտարարություններ ԿԳՆ-ից
Կրթաթոշակային ծրագիր /Հունաստան/
Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կրթության և մշակույթի հարցերով E1 տնօրինությունը 2018-2019 ուսումնական տարվա համար ՀՀ քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ՝ Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:
Ցանկացողները մինչև ս.թ. հուլիսի 25-ը պետք է կից ներկայացվող հայտագրերի լրացված տարբերակները և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանություն` տեղեկացնելով ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժնին (+37410 56 23 64):
Մանրամասները՝ այստեղ:
Programa Sur թարգմանությունների աջակցման դրամաշնորհային ծրագիր
ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է Programa Sur թարգմանությունների աջակցման ծրագրի 2018 թվականի համար նախատեսված դրամաշնորհի մասին: Programa Sur դրամաշնորհը նախատեսված է 150 նոր ստեղծագործությունների համար, որոնց հայտերն ընդունվելու են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը և պետք է հրապարակված լինեն մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը:
Մանրամասները՝ այստեղ:
Ուսման հրավեր /ՌԴ/
«Տոլյատիի պետական համալսարանի» դաշնային պետական բյուջետային բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունը կազմակերպում է ընդունելություն բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով՝ անվճար և վճարովի հիմունքներով:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://www.tltsu.ru կայքէջը:
Մանրամասները՝ այստեղ: