«Թռիչք KARAPP-ի հետ». ինտերակտիվ հանդիպում ՀՊՏՀ-ում

19.10.2022
Դիտումների քանակ՝ 530

Սիրելի՛ ուսանողներ, ուրախ ենք տեղեկացնել, որ hոկտեմբերի 25-ին, ժամը 13։40-ին ՀՊՏՀ գլխավոր (կառավարման ֆակուլտետ) մասնաշենքի թիվ 315 լսարանում կհյուրընկալվի KARAPP ընկերության հիմնադիր-տնօրեն Շավարշ Կարապետյանը։ «Թռիչք KARAPP-ի հետ» խորագրով ինտերակտիվ հանդիպումը հետևյալ թեմաների շուրջ է՝

  • Ինքնակրթության կարևորությունը կամ Յուն Սուի մեթոդը,
  • Սեփական բիզնես սկսելու 3 ոսկե հիմնաքարերը կամ Գայբրաշի մեթոդը,
  • 5 Հ-երի կանոնը։

Ակտիվ ուսանողների համար նախատեսված են անակնկալներ։

KARAPP հավելվածը մատուցում է աշխարհի լավագույն ոչ գեղարվեստական բեսթսելերների հիմնական գաղափարներն ու վերլուծությունները 15 րոպեանոց աուդիոսեղմագրերի տեսքով: Այն հարստացնում է գիտելիքը, ընդլայնում մտահորիզոնը և բիզնեսի, ինքնազարգացման, հոգեբանության, նորարարության ու բազմաթիվ այլ ոլորտներում ինքնադրսևորման ու կայացման նոր հնարավորություն ընձեռում: