Էլեկտրոնային շտեմարանների անվճար մուտքի հասանելիություն՝ EBSCO-ից

18.10.2022
Դիտումների քանակ՝ 762

Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը EBSCO ընկերությունը տրամադրում է EBSCO Premier Package-ի գիտական և գիտակրթական 11 էլեկտրոնային շտեմարանների անվճար փորձնական մուտքի հասանելիություն: Շտեմարանները հետևյալն են ՝

  • Academic Search™ Premier, Business Source® Premier
  • MasterFile™ Premier
  • Newspaper Source™
  • Regional Business News
  • MEDLINE®
  • Health Source®: Academic Edition
  • Health Source®: Consumer Edition
  • ERIC® (Education Resources Information Center)
  • Library, Information Science & Technology Abstracts™ (LISTA)
  • GreenFILE™.

Շտեմարաններում ընդգրկված են ինչպես միջգիտակարգային (Academic Search™ Premier, MasterFile™ Premier), այնպես էլ թեմատիկ ռեսուրսներ (Business Source® Premier, MEDLINE®, Education Resources Information Center և այլն):

Վերոնշյալ ռեսուրսների հասանելիությունն ապահովված է տեղական ցանցում անսահմանափակ թվով համաժամանակյա օգտագործողների համար (ՀՊՏՀ համակարգիչներից IP հասցեների միջոցով):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։

Շտեմարանի մուտքը՝ հետևյալ հղմամբ։

Հեռավար մուտքի համար ծածկանուն և գաղտնաբառ ստանալու կամ այլ հարցերի դեպքում կարող եք գրել ՀՊՏՀ գրադարանի ֆեյսբուքյան էջին։