Կաունասի տեխնոլոգիական համալսարանը ակադեմիական անձնակազմին հրավիրում է «Առցանց գլոբալ ֆակուլտետային շաբաթ 2021»-ին

12.01.2021
Դիտումների քանակ՝ 934

Կաունասի տեխնոլոգիական համալսարանը հրավիրում է ՀՊՏՀ ակադեմիական աշխատակիցներին 2021 թ. մարտի 22-26-ը անցկացվող «Առցանց գլոբալ ֆակուլտետային շաբաթ 2021»-ին: Դիմումների ընդունման հայտը կարող եք ներկայացնել այստեղ, մինչև 2021 թվականի փետրվարի 15-ը։

Միջոցառումը բաց է հասարակական և հումանիտար գիտությունների ակադեմիական անձնակազմի համար:

«Առցանց գլոբալ ֆակուլտետային շաբաթ 2021»-ը առցանց դասախոսություններ անցկացնելու, այլ համալսարաների պրոֆեսորների հետ փորձի փոխանակման, համագործակցության և փոխադարձ հետաքրքրությունների ոլորտներ գտնելու հնարավորություն կտա:

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել այստեղ։

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը։