Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փնտրում է հայտարարագրերի վերլուծության մասնագետի

12.01.2021
Դիտումների քանակ՝ 1302

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փնտրում է երիտասարդ մասնագետների՝ հայտարարագրերի վերլուծության մասնագետի թափուր պաշտոնների համար:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության մասնագետը պետք է կարողանա՝

  • պաշտոնատար անձանց հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վեր հանել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը,
  • համադրել պաշտոնատար անձանց գույքի փոփոխությունը եկամուտների հետ,
  • տարբեր պետական մարմիններից և այլ անձանցից ստանալ վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն և համադրել հայտարարագրված տվյալների հետ,
  • Հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել արձանագրություն՝ տալով գրագետ իրավական ձևակերպումներ,
  • դրսևորել նախաձեռնողականություն՝ ներկայացնելով առաջարկություններ հայտարարագրման համակարգի շարունակական կատարելագործման ուղղությամբ,
  • արդյունավետ ձևով համագործակցել թիմի բոլոր անդամների հետ,
  • ապահովել աշխատանքի կատարողականի հետևողական բարելավում՝ շարունակական մասնագիտական զարգացման միջոցով։

Հայտարարագրերի վերլուծության մասնագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • Ֆինանսական վերլուծության, աուդիտի կամ հարակից այլ ոլորտներում փորձառություն,
  • Իրավաբանական բազային գիտելիքներ,
  • Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն,
  • Տվյալների բազայի հետ աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հակակոռուպցիոն ոլորտում աշխատելու մեծ մոտիվացվածություն:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում, արագ սովորելու, առաջադրված խնդիրները սեղմ ժամկետներում կատարելու ունակություններ: Աշխատավարձը՝ ըստ փորձի և մասնագիտական հմտությունների։

Աշխատանքի վայրը՝  ք. Երևան, Կորյունի 15

Ընտրությունը կատարվելու է հարցազրույցի և մասնագիտական գիտելիքների ստուգման միջոցով: Ինքնակենսագրականը (CV) ներկայացվում է հայերեն կամ անգլերեն լեզուներով՝ hr@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը։