Շրջայց լաբորատորիայում և «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացի ներկայացում
Փետրվարի 27-ին, ժամը 13։00-ին eDrone նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացված OED լաբորատորիայում տեղի կունենա շրջայց և «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացի ներկայացում՝ բոլոր հետաքրքրված անձանց համար (այդ թվում՝ ուսանողների, դասախոսների, վարչական աշխատակիցների)։
Դասընթացով հետաքրքրված անձինք հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ անօդաչու թռչող սարքերի տարբեր քաղաքացիական կիրառություններին, անհրաժեշտությանը և առաջնահերթ կարգով (քանի որ տեղերը սահմանափակ են) գրանցվել դասընթացների 2-րդ փուլին, որը կմեկնարկի մարտի 2-ին։
Հիշեցնենք, որ eDrone նախագիծն իրականացվում է «Էրազմուս +»-ի Կարողությունների զարգացմանը միտված գործընկերային ծրագրեր (ՀԳ 2)-ի շրջանակներում։ Ծրագրի նպատակը նոր ուսումնական միջավայրի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացման հնարավորությունների ընդլայնմանը:
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով:
eDrone - ի մասին մանրամասներ կարող եք կարդալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային ծրագրերի բաժնից