Մեկնարկել են Լեյն Կիրկլանդի անվան կրթական ծրագրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդում է ասպիրանտների համար նախատեսված Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրի մասին՝ նշելով, որ մեկնարկել է 2021-2022 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:
Ծրագրով նախատեսվում է լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին) 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար: Կրթական ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝
- տնտեսագիտություն և կառավարում,
- կառավարում բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,
- պետական կառավարում (պետական իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
- իրավունք,
- սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
- քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
- շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,
- անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,
- հակաճգնաժամային կառավարում,
- զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
- բարձրագույն կրթություն,
- մինչև 40 տարեկան,
- մասնագիտական փորձը` առնվազն 2 տարի,
- առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից նվազագույնը 2 տարվա ընդմիջում:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն է: Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել kirkland@kirkland.edu.pl էլ. փոստին:
Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2021-2022 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով:
Կրթաթոշակի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից։
Երկրորդ ծրագիրը կրթաթոշակային մրցույթ է Լեհաստանում սովորելու համար։
Leaders of Change հիմնադրամը հայտարարում է Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային մրցույթ 2020-2021 ուսումնական տարվա համար։
Ծրագիրն առաջարկում է ուսումնառության երկու կիսամյակ անցկացնել լեհական հինգ ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լուբլին) և առնվազն երկու շաբաթ մասնագիտական պրակտիկա պետական, մասնավոր և ոչ կառավարական կազմակերպություններում:
Ծրագրին դիմելու, կրթաթոշակի չափի և այլ մանրամասներ կարող եք գտնել այստեղ։