ՀՊՏՀ-ն հայտարարում է ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի թափուր տեղերի մրցույթ
ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից հայտնում են՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար
Ֆակուլտետի դեկան
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր կամ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ:
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝
- դիմում ռեկտորին,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
- ֆակուլտետի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:
Ամբիոնի վարիչ
Ֆինանսների ամբիոն
Բանկային գործի և ապահովագրության ամբիոն
Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ամբիոնի մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք:
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝
- դիմում ռեկտորին,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- կադրերի հաշվառման սահմանված կարգով լրացված թերթիկը՝ լուսանկարով,
- գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
- տպագրված (հրատարակված) գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
- ամբիոնի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021թվականի հունվարի 20-ից մինչև 2021թվականի փետրվարի 20-ը ներառյալ:
Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները սահմանված ժամկետում ներկայացվում են համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ: