Մեկնարկում է LaTeX կրթական ոչ ֆորմալ դասընթացը

03.12.2021
Դիտումների քանակ՝ 606

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը կազմակերպում է դասընթաց՝ LaTeX համակարգի գործարկման առանձնահատկությունների վերաբերյալ։
Մեկնարկը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 11։00-ին
Տևողությունը՝ 1-1,5 ամիս (շաբաթական 1 անգամ, կիրակի օրերին)
Դասընթացի ձևաչափը՝ հեռավար
Աշխատանքային լեզուն՝ հայերեն
Դասընթացն անվճար է:
Դասընթացավար՝
Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի տեսական տնտեսագիտության ֆակուլտետի և Լյուքսեմբուրգի համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դոկտոր, Լյուքսեմբուրգի համալսարանի գիտաշխատող, Հայկական անկախ համալսարանի ղեկավար Զարուհի Հակոբյան

LaTeX համակարգը հնարավորություն է տալիս աշխատելու բարդ մաթեմատիկական բանաձևերի և գրաֆիկների հետ, ավտոմատացնում է մի շարք գործընթացներ, օրինակ՝ բանաձևերի, թվերի, աղյուսակների, փաստաթղթի հատվածների համարակալում, համարակալման ծանոթագրություններ, գլուխներ և այլն:
Ծրագրի մանրամասներին և նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Գրանցման հղումը՝ այստեղ: